120114_22

Հայաստանում Լեհաստանի դեսպան է նշանակվել Եժի Մարեկ Նովակովսկին

Թողարկվել է 19/12/2014

Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Եժի Մարեկ Նովակովսկիին:

Եժի Մարեկ Նովակովսկին 2010թ-ից եղել է Ռիգայում Լեհաստանի դեսպան: 2008-2010թթ.-ին եղել է «Աջակցություն լեհերին Արևելքում» հիմնադրամի նախագահ, 2007-2009թթ-ին` Կառավարման բարձրագույն դպրոցի (Բաց լեհական համալսարան) Արևելագիտության կենտրոնի տնօրեն, 1997թ-ից մինչև 2001թ-ը` Նախարարների խորհրդի աշխատակազմի նախագահի միջազգային հարցերով պետքարտուղար և գլխավոր խորհրդական: Եժի Նովակովսկին ավարտել է Յագելոնյան համալսարանի պատմության բաժինը: Վարշավայի համալսարանում ստացել է քաղաքագիտության դոկտորի կոչում: Նա արդի պատմության և միջազգային քաղաքականության թեմաներով բազմաթիվ հրապարակումների հեղինակ է: Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Դեսպան նշանակվելու հանդիսավոր արարողության ընթացքում Եժի Մարեկ Նովակովսկին, հանդես գալով նորանշանակ դեսպանների անունից, շնորհակալություն է հայտնել վստահության համար: Նա նաև ընդգծել է, որ դիվանագիտությունը երկրի ներկայացումը չէ արտասահմանում:

-Կարևոր են նաև տնտեսական համագործակցությունն ու անվտանգության հարցերը,- ընդգծել է նա` շեշտելով, որ դիվանագիտությունը միայն երկրի ներկայացումը չէ արտասահմանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *