10407533_1006122869413909_3381382315282196023_n

Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Թողարկվել է 19/12/2014

11-ego listopada Minister Spraw Zagranicznych RA Edward Nalbandian przyjął

Դեկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի` հայ-լեհական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Նովակովսկին ասաց, որ Լեհաստանում առանձնահատուկ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` Հայաստանի և Լեհաստանի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար:

Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով հայ-լեհական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, հանգամանալից քննարկեցին հայ-լեհական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին` հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Լուսանկար` WWW.MFA.AM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *