leshek

Լեշեկ Մոժջերը Երևանում

Թողարկվել է 10/12/2014

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ լեհ ջազային դաշնակահար և երգահան Լեշեկ Մոժջերի առաջին համերգը Հայաստանում:

Լեշեկ Մոժջերը ծնվել է 1971թ-ին Գդանսկ քաղաքում: Նա համարվում է լեհական ջազ երաժշտության վերջին տասնամյակի ամենամեծ բացահայտումը: Նրա կատարումներին ուղեկցում է անսովոր երաժտական երևակայությունը և յուրահատուկ մեկնաբանման զգայունությունը: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Մոժջերը համագործակցել է բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների հետ, այդ թվում Յան Կաչմարեկի հետ (ձայնագրություններ «20th Century Fox» և «Mira Max» կինոարտադրությունների համար): 2012թ-ին Մոժջերը որպես առաջին լեհ ընտրվել է Montreux Jazz Piano դաշնամուրային միջազգային մրցույթի ժուրիի նախագահ:
Լեշեկ Մոժջերը հանդես է եկել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Չիլիում և այլուր:

Նա հայտնի է դասական երաժշտությունը ջազ երաժշտության հետ համակցելու իր հմտությամբ: Երևանյան ֆիլհարմոնիայում հնարավորություն է ընձեռնվելու ունկնդրել մի ծրագիր, որտեղ ընդգրկվել են Շոպենի, Բախի, Սերգեյ Պրոկոֆևի, Կոմեդայի ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններ, ինչպես նաև վիրտուոզի հեղինակած որոշ գործեր:

Համերգը կազմակերպված էր Սոպոտ քաղաքի նախագահի, Սոպոտի արվեստի պատկերասրահի և ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Դիտեք Civilnet-ի հատուկ տեսանյութը համերգից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *