Polonia

«Լեհական հետքերը» 7. Հայաստանի լեհերի «Պոլոնիա» միություն

Թողարկվել է 09/12/2014

Հայաստանի «Պոլոնիա» լեհերի միությունը հիմնադրվել է 1995 թ-ին` մի խումբ լեհական արմատներ ունեցող, խանդավառ մարդականց նախաձեռնությամբ: Ստեղծման առաջին օրվանից մինչ օրս «Պոլոնիա» – ի նախագահն է հանդիսանում պրոֆ. Ալլա Կուզմինսկան:

Իր գոյության առաջին օրվանից «Պոլոնիա» – ն մեծ կարևորություն է տալիս լեհերեն լեզվի դասընթացներին: Դասընթացին կարող են մասնակցել բոլորը` երեխաները, երիտասարդները, մեծահասակները: Ուսումնական տարվա ընթացքում լեհերենի դասերն անց են կացվում գրեթե ամեն օր, 6 և ավելի խմբերում` սկզնակից մինչ առաջադեմ:
Ամեն տարի Լեհաստանի Հանրապետության Կրթության Նախարարության կողմից Հայաստան են գալիս աշխատելու լեհերենի մասնագետներ:

«Պոլոնիա» – ն ոչ միայն միավորում է լեհերին և լեհական ծագում ունեցող անձանց: Կազմակերպության դռները միշտ բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Լեհաստանով, լեհական մշակույթով և ավանդույթներով:
Բազմաթիվ հայեր մասնակցում են լեհերեն լեզվի դասընթացին, նշում են լեհական ազգային տոները «Պոլոնիա» – ի անդամների հետ միասին:
Ամեն տարի տարբեր թեմաների շուրջ կոնֆերանսներ են կազմակերպվում` լեզվաբանություն, Լեհաստանի պատմություն, մշակույթ, ավանդույթ: Ժամանակ առ ժամանակ «Պոլոնիա» – ն կազմակերպում է հատուկ մրցույթներ` պատմությանը և մշակույթին վերաբերող և այդ մրցույթներին մասնակցում են ինչպես երեխաներն ու երիտասարդները, այնպես ել մեծահասակները:
Բավականին ակտիվ գործունեություն է ծավալում «Աստղիկ» երգչախումբը, որը մասնակցում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար կազմակերպվող բոլոր փառատոններին, ինչպես նաև իրենց մասնակցությամբ զարդարում է ազգային և կրոնական տոներին նվիրված միջոցառումները:

«Պոլոնիա» – ի երիտասարդների խմբակը, այսպես կոչված «Երիտասարդ Պոլոնիան» ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի հասարակական երիտասարդ կամզակերպությունների կողմից կազմակերված բազմաթիվ միջոցառումներին, թրեյնինգներին, հանդիպումներին, ժողովներին:

«Պոլոնիա» – ի հպարտությունը «Քանի մենք ողջ ենք» ամսագիրն է, որն առաջինը լույս տեսավ 2003 թ. , հրատարակվում է 3 լեզվով և առանձնանում է մատուցվող նյութի թե գրաֆիկական և թե բովանդակային բարձր մակարդակով:

2009 թ. Հայաստանում Լեհաստանի Դեսպանության աջակցությամբ բացվեց «Պոլոնիա» – ի մասնաճյուղը Գյումրիում:
Գյումրիի մասնաճյուղը աստիճանաբար զարգացրեց իր գործունեությունը` միավորելով այդ տարածաշրջանում ապրող, լեհական ծագում ունեցող մարդկանց, միաժամանակ տեղի բնակչությանը ծանոթացնելով լեհական մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին:
Կազմակերպությունը սերտ կապեր է պահպանում Լեհաստանի հայկական սփյուռքի հետ, որի ներկայացուցիչները հաճախ հյուրընկալվում են «Պոլոնիա» – ում, իսկ «Պոլոնիա» – ի անդամները այցելում են նրանց Լեհաստանում:
Այդ մտերմության ապացույց է հանդիսանում 2005 թ. «Պոլոնիա» – ի կողմից ֆինանսավորած խաչքարի տեղադրումն Էլբլոնգում:

«Պոլոնիա» – ի նպանատիպ բազմազան ակտիվության խթան է հանդիսանում առաջին հերթին Լեհաստանը: Կազմակերպությանը հիմնականում աջակցում են ԼՀ Արտաքին Գործերի Նախարարությունը, ԼՀ Սենատը, «Wspólnota Polska» ընկերությունը, «Pomoc Polakom na Wschodzie» և «Semper Polonia» հիմնադրամները:

ԼՀ կառավարության համաֆինանսավորման շնորհիվ «Պոլոնիա» – ի երեխաներն ամեն տարի Լեհաստան են մեկնում ամառային ճամբարների, «Պոլոնիա» – ի անդամները մասնակցում են Լեհաստանում անցկացվող տարբեր դասընթացների և սեմինարների` ծանոթանալով լեհերեն լեզվի, լեհական պարերի դասավանդման մեթոդներին, ինչպես նաև տարբեր մշակութային միջոցառումներն կազմակերպելու ձևերին: Հայաստանում նույնպես կազմակերպվում են ամառային ճամբարներ, որտեղ երեխաները և երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալ ՀՀ բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, միասին մասնակցել դասընթացների և ներկայացնել իրենց մշակույթն իր բոլոր տարրերով:

Միության նախաձեռնությամբ 2001 թ. – ից Երևանի Վ. Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական Համալսարանի ռուս բանասիրական ֆակուլտետի ուսումնական ծրագիրը համալրվում է լեհերեն լեզու առարկայով: Հենց այստեղ էլ բացվում է Ադամ Միցկևիչի անվան լսարանը: Մեկ տարի անց լեհերեն լեզու առարկան անցկացնում են արդեն ՀՀ Պետական Համալսարանի ուսումնական ծրագրի մեջ: Այստեղ լեհերեն լեզվի լսարանը կրում է Յան Կոխանովսկու անունը:
Լավագույն ուսանողները Լեհաստան մեկնելու հնարավորություն ունեն` մասնակցելու լեհերեն լեզվի ամառային դասընթացին:

«Այսօրվա դժվար կյանքի բոլոր հանգամանքներում, մեր գործունեությամբ ու ջանքերով մենք փորձում ենք լինել արժանի ներկայացուցիչներն այն պետության, որը մեզ ապաստանել է, որում մենք ապրում ենք և , միաժամանակ, մենք անում ենք ամեն ինչ, որ արդարացված կրենք հպարտ Լեհ անունը». – այսպես 2011 թ. – ի մայիսի 9 – ին խոսում էր Երևանի Տիկնիկային Թատրոնի բեմից Ալլա Կուզմինսկան` Հայաստանի «Պոլոնիա» լեհերի միության նախագահը, միության 15-ամյակին նվիրված միջոցառման բացմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *