P1250502

Հրաժեշտի հանդիպում դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ

Թողարկվել է 03/12/2014

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ի պատիվ դեսպան Զդիսլավ Ռաչինսկու, ով ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հյուրասիրություն է կազմակերպել:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին գրեթե չորս տարվա աշխատանքի համար, որը նպաստել է Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության հաստատմանը:

Նախարարը նաև պարգևատրել է դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շքանշանով:

2014 թ. նոյեմբերի 30-ին Զդիսլավ Ռաչինսկին ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Այս տեսանյութում հնարավորություն ունեք դիտելու նրա հրաժեշտի խոսքից մի կարճ հատված և վերհիշել հանդիպումներով լի անցած ուղին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *