OLYMPUS DIGITAL CAMERA

Երաժշտական Երևանը

Թողարկվել է 20/11/2014

Արվեստի որևէ ճյուղ զարգացնելու համար 80 տարին քի ՞չ է, թե շատ:
Իրականում, այնպիսի ոլորտների համար, ինչպիսին են քանդակագործությունը և դասական երաժշտությունը, դա ակնթարթի պես մի բան է: Սակայն, եթե խոսենք երաժշտության այնպիսի մի ժանրի մասին, ինչպիսին որ XX դարասկզբում ծնված ջազը, 80 տարվա պատմությունը բավականին մեծ ժամանակահատված է, մանավանդ Հայաստանի նման երկրի համար:
Այսպիսով, հենց 80 տարի առաջ Հայաստանում սկսում է զարգանալ ջազը:

Ըստ պաշտոնական տվյալների ամեն ինչ սկսվեց 1936 թ. – ին, երբ իր գործունեությամբ ի հայտ եկավ ԽՍՀՄ – ի պատմության մեջ առաջին Պետական Ջազ Նվագախումբը, այն էլ Հայաստանում:
Այդ նվագախումբը նաև միակն էր, որը, բարեբախտաբար կարողացավ փրկվել ստալինյան կարգերի մշակութային կյանք ներխուժելուց հետո` հավանաբար լայն ճանաչում ունենալու պատճառով:
Նվագախմբի հիմնադիրն է Արտեմի Այվազյանը: Ծնված լինելով Բաքվում, երաժշտի ընտանիքում` Արտեմի Այվազյանն դեռ մանուկ հասակում իր երաժշտական կրթությունը ստացել է այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների կողմից, ինչպիսին են Ֆ. Շալյապինը և Ս. Ռախմանինովը: Նրա ստեղծագործությանը ծանոթ էին ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում, իսկ վերակառուցումից հետո նրա երգերից շատերը, այդ թվում „Իմ Քարավան” երգը, դարձան Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված քաղաքական շարժումների ոչ պաշտոնական մեղեդիները:

Արդյոք ԽՍՀՄ-ի փլուզումից և այդ ժամանակ Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած բոլոր իրադարձություններից հետո դեռ կարո՞ղ ենք Երևանում գտնել ջազի մի փոքր աշխարհ:
Երևանում բնակվում է մոտ մեկ միլիոն մարդ, և, չնայած նրան, որ այդ քաղաքը շատ մեծ չէ, նրա երաժշտական ժառանգությունը կարող է բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր երաժշտասերի կարիքը:

Այսպիսով, ի՞նչ է մեզ առաջարկում գեղեցիկ Հայաստան աշխարհի քաղաքամայրը:

Երևանում կարելի է գտնել երեք հիմնական և տասից ավելի փոքր ջազ ակումբներ: Գլխավորներից մեկը լեգենդար „Մալխաս” ակումբն է, որը գտնվում է Երևանի ամենաժամանցային` Պուշկին փողոցի վրա: Երկրորդ հայտնի ջազ ակումբը գեղատեսիլ այգում գտնվող Պոպլավոկն է (Ներկայումս „Առագաստ”)` ճանաչված և գնահատված, մատչելի գներով, որտեղ միշտ նվագում են հրաշալի երաժիշտներ: Ցանկալի և նույնիսկ պարտադիր է այցելել այդ ակումբը, հատկապես այն ժամանակ, երբ եղանակը ստեղծում է բոլոր պայմանները:
Մեծ եռյակը եզրափակում է ամենաերիտասարդ „Յանս” ակումբը: Գտնվում է Տերյան փողոցի վրա և հանդիսանում ամենաթանկն ամբողջ եռյակում: Գնային պատնեշը, որին հանդիպում էին գրեթե բոլոր ուսանողները, ինձ նույնպես խանգարեց մասնակցելու Յանսի համերգներից գոնե մեկին, չնայած շատ հաճախ լսում էի այդ տեղի մասին: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար, ցավոք, ստիպված եմ խորհուրդ տալ Ձեզ` հարգելի ընթերցող, օգտվել համացանցից:
Այլ, ոչ այնքան հայտնի վայրերից են „Սինկոպա” ջազ ակումբը և „Մեցցո” – ն, վերջինս անձամբ ինձ այդքան էլ դուր չեկավ, բայց այնտեղ հաճախ հետաքրքիր համերգներ են կազմակերպվում:

Ջազի թեմայից մի փոքր շեղվելով կարող եմ խորհուրդ տալ մի քանի այլ վայրեր, որտեղ ջազի երկրպագու չհանդիսացող ցանկացած երաժշտասեր կարող է լսել իր սիրելի երաժշտությունը:
Դասական երաժշտության սիրահարները կարող են այցելել Ա. Սպենդիարյանի անվ. Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն (http://www.opera.am/main_eng.html), տոմսերի գները բավականին մատչելի են, սկսում են 1500 դրամից (12 զլոտի), կամ հետաքրքրվել Նարեկացի Արվեստի կենտրոնում անց կացվող միջոցառումներով (http://www.naregatsi.org/new/index1.php), մուտքը միշտ ազատ է:
Բոլոր նրանց ովքեր սիրում են ֆոլկ երաժշտությունը, խորհուրդ եմ տալիս այցելելու Կալումե էթնո փաբը, որտեղ ամեն երկուշաբթի ելույթ են ունենում Հայաստանի և աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած ֆոլկ անսամբլների համերգներ:
Ժամանակակից երաժշտությունն իր տարբեր դրսևորումներով կարելի է լսել “Ռոբեր” և “Հեմենգուեյ” ակումբներում, որտեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են անվճար համերգներ:

Երևանն աշխարհի մեծ մայրաքաղաքներից տարբերվում է իր պահանջկոտությամբ: Եթե ցանկանում ենք այստեղ գտնել մեր երաժշտական ճաշակին համապատասխան հնչողություններ, պետք է մի փոքր ուշադիր լինենք մեզ հետաքրքրող միջոցառումները փնտրելու հարցում և յուրաքանչյուրս կարող է գտնել այն ինչ փնտրում է:

Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար հրավիրում եմ այցելել հետևյալ տեղական կայք էջերը, որոնք հատուկ ստեղծվել են երաժշտական Երևանի միջոցառումների մասին մարդկանց պատմելու համար` http://www.myyerevan.am/en/events/, http://www.visitarm.com/yerevan/cultural-events:

Ռեմիգիուշ Բակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *