«Պոլոնիայի» ներկայացուցիչները, Տոմաշ Յենդժեյչակը, Լուկաշ Յաբլոնսկին և Կարոլ Բելսկին:

Լեհերի միության ներկայացուցիչները հանդիպել են Լեհաստանի պետքարտուղարի հետ

Թողարկվել է 07/11/2014

Հայաստանում լեհերի միություն «Պոլոնիայի» անդամները հոկտեմբերի 23-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի աշխատակազմի պետքարտուղար Տոմաշ Յենդժեյչակի հետ, ում գործունեությունը կապված է Արևմուտքում լեհերի հարցերով զբաղվող խորհրդի հետ: Սույն խորհրդի անդամներ Միխալ Ֆրոնչկևիչը և Կարոլ Բելսկին նույնպես ներկա էին հանդիպմանը:
Պետքարտուղարը բարձր գնահատեց Հայաստանում լեհերի կազմակերպությունների գործունեությունը և շնորհավորեց այդ ոլորտում ձեռքբերումների և նվաճումների համար: Քննարկման շեշտադրումներից էր նաև «Լեհի քարտ»-ը, որը, լինելով Լեհաստանի հետ կապի ամենավառ ապացույցը, ոչ միայն Արևելքի լեհերի խորհրդանշական կապն է արտահայտում իրենց հայրենիքի հետ, այլև մի շարք արտոնություններ և իրավունքներ է ընձեռում:

Նախարարը ծանոթացավ «Պոլոնիայի» ծրագրերին, ինչպես նաև խնդիրներին, որոնց բախվում են միության անդամները իրենց առօրյա գործունեության ընթացքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *