04271bdab91b

Երևանում բացվել է Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսը

Թողարկվել է 07/11/2014

Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկան և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում ներկա են գտնվել Թեոդոր Աքսենտովիչի «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Աշխատանքները հայ հասարակությանը ներկայացվել են Լեհաստանի թանգարանների և անհատների հավաքածուներից:

Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը հայ-լեհական համատեղ ծրագրի մաս է, որը ներառում է նաև Լեհաստանի Սոպոտ քաղաքում հունիսից մինչև սեպտեմբեր կայացած ծագումով հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը:

Ծրագիրը ծագել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու նախաձեռնությամբ: Այն իրագործվել է Սոպոտի արվեստի պետական պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից Սոպոտի քաղաքապետի և Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության աջակցությամբ:

Երևանում Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքները ցուցադրվելու են մինչև դեկտեմբերի 15-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *