555-557x375

Բացվել է հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը

Թողարկվել է 23/10/2014

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և «Լյուբավա» ընկերության տնօրեն Մարչին Կուբիցայի գլխավորությամբ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության հանդիսավոր բացումը: Արտադրամասը զբաղվելու է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության տարբեր արտադրատեսակներ: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին նաև սենատոր Բոգդան Կլիխը, ում 2009թ. Հայաստան գալը հանդիսացավ հայ-լեհական ռազմարդյունաբերական համագործակցության սկիզբը:

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված «Լյուբավա-Արմենիա» հանդիսանում է հայ-լեհական առաջին համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը: Ի շնորհիվ լեհական` ԱՊՀ ոչ մի երկրում դեռևս չօգտագործված` ժամանակակից տեխնոլոգիաների, նորաստեղծ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկությունը բացառիկ սարքավորումների հայկական արտահանողը դառնալու մեծ շանսեր ունի:

Ի շահ երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման` նորաստեղծ ընկերությանն անխափան և արդյունավետ գործունեություն մաղթեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *