Աննա Կոմորովսկան Հայաստանի ազգային պատկերասրահում:

Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմորովսկան աշխատանքային այցով Հայաստանում

Թողարկվել է 15/10/2014

Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկան Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով երկօրյա այցով հոկտեմբերի 7-8-ն այցելել է Հայաստան:

Լեհաստանի առաջին տիկինն այցի շրջանակներում հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, նշանավոր լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը գործելու է մինչև 2014 թ. դեկտեմբերի 15-ը:

Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը Հայաստանի և Լեհաստանի առաջին տիկիններին նվիրեց Հայաստանի կենտրոնական բանկի թողարկած «Թեոդոր Աքսենտովիչ» հուշադրամը:

Աննա Կոմորովսկան մեկնել է նաև Վայոց ձորի մարզ, որտեղ այցելել է Նորավանք, Արենի, ինչպես նաև եղել հայտնի հայ միջնադարյան ծաղկող Մոմիկի թանգարան:

Աննա Կոմորովսկան Հայաստանի ազգային պատկերասրահում:

Աննա Կոմորովսկան Հայաստանի ազգային պատկերասրահում:

Աննա Կոմորովսկան մեկնել է նաև Վայոց ձորի մարզում:

Աննա Կոմորովսկան մեկնել է նաև Վայոց ձորի մարզում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *