Լեհ հայտնի գրող Յանուշ Լեոն Վիշնևսկու «Գրանդ» գրքի հայերեն թարգմանությունը սեպտեմբերի 27-ին ներկայացվեց հայ ընթերցասեր հանրությանը:
Յանուշ Վիշնևսկին Հայաստանում է «Գրական տապան» փառատոնի շրջանակրներում: Սա գրողի արդեն երկրորդ հայաստանյան այցելությունն է:
Վիշնևսկու գրքի շնորհանդեսը բավականին բազմամարդ էր: Շնորհանդեսի ընթացքում Վիշնևսկին ընթերցողների համար մակագրեց գրքեր:
Գիրքը պատմում է լեհական հյուրանոցներից մեկի մասին, որի այցելուները տարբեր տեսակի մարդիկ են: Հենց այս շրջանակներում էլ ծավալվում են բազմաբնույթ իրադարձություններ, ընդհուպ մինչև ինքնասպանություն:
«Գրանդը» հայերեն է թարգմանել Գոռ Մարտիրոսյանը, գրքի խմբագիրն է Զավեն Բոյաջյանը: Գիրքը հրատարկվել է «Վերնատուն» հրատարակչության կողմից: Հրատարակությանն աջակցել է նաև Լեհական գրքի ինստիտուտը:
Յանուշ Լեոն Վիշնևսկին ժամանակակից լեհ հայտնի գրողներից է: Նրան հանրաճանաչություն է բերել 2001 թվականին տպագրված «Մենությունը ցանցում» գիրքը: