Վահրամ Մխիթարյանի կարճամետրաժ խաղարկային «Կաթնեղբայր» ֆիլմը Ոսկե Ծիրան միջազգային կինո փառատոնի շրջանակներում

Թողարկվել է 19/07/2014

phpThumb_generated_thumbnailjpg

Ոսկե Ծիրան միջազգային կինո փառատոնում լեհական կինոյի շեշտերից մեկը կարճամետրաժ խաղարկային «Կաթնեղբայր» ֆիլմն է, որի ռեժիսորը Վահրամ Մխիթարյանն է։ Ֆիլմն առաջին լեհ հայկական համատեղ արտադրանքն է, որի պրոդյուսերներն են Վայդա Ստուդիան եւ Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության Ստուդիո Մունկան։ Համաֆինանսավորել են՝ Լեհական ֆիլմ ինստիտուտը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեհաստանում այս տարվա Կրակովի կինո փառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմը ստացավ ժուրիի հատուկ մրցանակը։ Համալեհական դեբյուտների Կոշալինի «Երիտասարդները եւ ֆիլմը» կինո փառատոնի ընթացքում ֆիլմը ճանաչվեց լավագույն կարճամետրաժ ֆիլմ եւ արժանացավ «Յանտար 2014» մրցանակին։
Ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ հուլիսի 18-ին ժամը 22:00 զուգահեռ Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճում եւ Պողոսյան այգիներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *