papa.jpg

«Լեհական հետքերը» 5. Հովհաննես Պողոս II

Թողարկվել է 19/06/2014

Հովհաննես Պողոս II ծնվել է 1920 թվականի մայիսի 18-ին Լեհաստանի Վադովիցե քաղաքում: Իսկական անունն է՝ Կարոլ Յուզեֆ Վոյտիլա:
Կարոլի հայրը զինվորական էր, իսկ մայրն աշխատում էր որպես դերձակուհի:
9 տարեկան հասակում Կարոլը կորցրեց իր մորը, իսկ 3 տարի անց մահացավ նաև նրա եղբայրը: 1938 թվականին հոր հետ տեղափոխվեց Կրակով, որտեղ ընդունվեց Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության բաժինը:
1941 թ. երկար հիվանդությունից հետո մահացավ նրա հայրը: Պատերազմն ապագա Հռոմի պապին թույլ չտվեց շարունակել ուսումը: Ստիպված էր ֆիզիկակական աշխատանքներ տանել:

1942 թվականին որոշեց ուսանել աստվածաբանություն: Այնուհետև աշխատում էր Կրակովում գտնվող Մետրոպոլիտների հոգևոր ճեմարանում, ուր դասավանդում էր դավանանքի պատմություն առարկան: Այդ շրջանին է պատկանում Կարոլ Վոյտիլայի բանաստեղծությունների առաջին հավաքածուն: Կարոլի բանաստեղծությունների հիմքում ընկած է մետաֆիզիկան:
Սարկավագից մինչև եպիոսկոպոս երկար ճանապարհ անցնելուց հետո` 1978 թ. հոկտեմբերի 16-ին Կարոլ Վոյտիլան ընտրվում է Հռոմի Պապ և սկսում է կրել Հովհաննես Պողոս II անունը: Հովհաննես Պողոս II-ն առաջին Հռոմի Պապն էր, ով եկել էր Լեհաստանից, ինչպես նաև 455 տարվա պատմության մեջ առաջին Հռոմի եպիսկոպոսն էր, ով ծագումով իտալացի չէր, ինչպես նաև 58 տարեկան հասակում ընտրվելով Հռոմի Պապ նա ամենաերիտասարդ Հռոմի Պապն էր 1846 թ. ընտրված 54-ամյա Պիուս IX-ից հետո:
Իր պոնտիֆիկատի ընթացքում Հովհաննես Պողոս Երկրորդը չէր վախենում անարդարության, անհավասարության, դժբախտությունների և պատերազմների մասին խոսելուց: Իր ժողովրդի հետ միասին անցնելով բազմաթիվ չարչարանքների միջով, ցանկանում էր, որ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունն ու խաղաղություն տիրի:

Հովհաննես Պողոս երկրորդին կոչել են Պապ -ուխտագնաց: Իրականցրել է շուրջ 200 հոգևոր այցելություններ, անցել է 1 167 000 կմ., այցելել է 130 երկիր և 1022 քաղաք:
Այդ երկրների շարքում էր նաև Հայաստանը: Պապն այցելեց Հայաստան 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Աթոռի ողջ պատմության մեջ դա հռոմեա-կաթոլիկական եկեղեցու առաջնորդի առաջին այցն էր Հայաստան: Պապը այցելեց հայոց կաթողիկոսների շիրմաքարերին, որից հետո քրիստոնեական երկու առաջնորդները էկումենիկ արարողություն մատուցեցին:
Պապը աղոթել է նաև Ծիծեռնակաբերդում, իր հարգանքի տուրքն էր մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հովհաննես Պողոս II-ը Հայաստանին հրաժեշտ տվեց հետևյալ խոսքերով.

z451152Q

– Շնորհակալ եմ, Օ հայ ժողովուրդ, բարեկամական ջերմությանդ համար, այն աղոթքի համար, որը միաձայն հնչեցնում էինք քրիստոնյաների միասնականության համար,
շնորհակալ եմ քո հավատքի համար, հավատքի, որը չկորցրիր դժվար պահին, այն հավատքի, որն արմատացած է քո ընտանիքներում և քո ազգի կյանքում:
XX-րդ դարասկզբի սարսափելի իրադարձությունները, որոնք ազգդ բերեցին ոչնչացման եզրին, տոտալիտար ճնշման երկար տարիները, աղետալի երկրաշարժից հետո տարած ավերածությունները, այս փաստերից ոչ մեկը չկարողացավ հայերին զրկել իրենց նշանակությունը գտնելու խիզախությունից: Դա է ճշմարտությունը, դրանք իսկապես դժվար տարիներ էին և ձեր սիրտը հաճախ անզոր էր և խոցված: Բազմաթիվ ձեր երիտասարդներ լքեցին այն հողը, որում ծնվել են, դժվար է աշխատանք գտնել և շուրջ բոլորն աղքատություն է : Դժվար է շարունակել գործել համընդհանուր բարիքի համար: Սակայն, թանկագին հայ բարեկամներ, պինդ կացեք ձեր հավատքում: Հիշեք, որ ձեր հավատքով Քրիստոսին ասել եք “այո” յաւիտեան: Ձեզ հրաժեշտ տալով վստահ եմ, որ այստեղ ճանաչեցի նորանալու և դեպի ազնվականությունը ձգտելու ձեր կարողությունը:

168968637

2005 թվականի ապրիլի 2-ին աշխարհը ողբում էր Մեծն լեհի՝ XX դարի խոշորագույն անհատականության վախճանը:
2011 թվականի մայիսի 1-ին երանելի շարքին դասելու արարողության ժամանակ Հռոմի Պապ Բենեդեկտ XVI – ը Հովհաննես Պողոս Երկրորդին հռչակեց «երանելի»:

2014 թ. ապրիլի 27 տեղի ունեցավ Հովհաննես Պողոս II – ի կանոնականացումը և նրան հռչակեցին կաթոլիկ եկեղեցու Սուրբ: Հովհաննես Պողոս II կանոնականացվեց մահվանից 9 տարի անց, ինչպես նաև երանելիների շարքի դասելու արարաողությունից 3 տարի հետո:

papiez1 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *