Արամ_Խաչատրյանի_տուն-թանգարան_(1)

Լեհական երաժշտության համերգ Երևանում

Թողարկվել է 17/05/2014

Մայիսի 18-ին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվեց լեհական կամերային երաժշտության երեկո: Բարբարա Բորովիչի (կլարնետ) և Աննա Միերնիկի (դաշնամուր) դուետը ներկայացրեց լեհ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ, այդ թվում Անտոնի Շաուովսկու, Յանուշ Բիելեցկու, Մարցել Խիժինսկու և Զբիգնև Լեոպարդի ստեղծագործությունները, որոնք Հայաստանում առաջին անգամ էին ներկայացվում:

Կրակովից ժամանած երաժիշտները հայ երաժշտասերին ներկայացրեցին նախկինում չլսված երաժշտությունը կատարաման յուրօրինակ ոճով, ինչը հնարավորություն ստեղծեց բացահայտել ժամանակակից լեհական մշակույթը նորովի: Երեկոն վարում էր փորձառու հաղորդավար Վոյցեխ Վոցուավը, ով ունկնդիրներին նաև ներկայացրեց կոմպոզիտորների կյանքին ու գործունեությանն առնչվող որոշ դրվագներ:

phpThumb_generated_thumbnailjpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *