dsc_7070_lq

«Լեհական հետքերը» 3. Ծիծեռնակաբերդի “Հուշերի Պուրակը”

Թողարկվել է 09/05/2014

Լսիր, ով Տեր, ողբը՝ որ բարձրանում է այս վայրից,
Մեծ Եղեռնի վիհերից՝ կոչը մեռյալների,
Անմեղ արյան աղաղակը,
Որը գոչում է ինչպես արյունն Աբլի,
Ողբում է ինչպես Ռաքելն`
Իր երեխաներին կորցրած…

Հովհաննես Պողոս II
Ցեղասպանության թանգարան
2011 թ. Սեպտեմբերի 26

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ըստ տարբեր գնահատականների 1915-1916 թթ. ընթացքում զոհվել է 600 000 – 1,5 մլն. հայ:

Բնաջնջումն իրականցվում էր բացառիկ դաժանությամբ: Հայերին (նեռարյալ կանանց, ծերերին և երեխաներին) ստիպողաբար տեղահանում էին իրենց բնակության վայրերից, անատոլական այրող արևի ներքո, հրացաններով և մտրակներով զինված թուրք ոստիկանների ուղեկցությամբ հայերը քշվում էին դեպի Միջագետքում տեղակայված հատուկ ճամբարներ:

Ճանապարհին թուրք ավազակները բռնաբարում էին կանանց, հուսահատությունից խենթացած մայրերի աչքի առջև սպանում էին իրենց երեխաներին, տղամարդկանց ուղարկում էին դեպի աշխատանքային գումարտակներ` ռազմավարական ճանապարհներ կառուցելու, այնուհետև, աշխատանքն ավարտելուց հետ` անողոքաբար գնդակահարում էին:

1939 թ. Օգոստոսին, գերմանական զորքերի Լեհաստան ներխուժելուց առաջ Ադոլֆ Հիտլերը հրամայեց իր գեներալներին բացարձակ պատերազմ վարել ոչ միայն լեհական զորքերի, այլ նաև կանանց, ծերերի և երեխաների նկատմամբ, մեկնաաբանելով դա այսպես`
«Իսկ ո ՞վ է այսօր դեռ հիշում հայերի կոտորածի մասին»:
Այդ պատճառով կարևոր է այն, որ լեհ ժողովուրդը նույնպես հիշի հայերի դեմ ուղղված ոճրագործության մասին, քանի- որ, ինչպես տեսնում ենք, հայերի ցեղասպանությունն անուղղակիորեն կապված է 1939 թ. սկիզբ առած լեհերի ողբերգության հետ:

1915 թ. Ապրիլի 24-ին երիտթուրքական իշխանավորներ Էնվեր փաշան, Թալեաթ փաշան եւ Ջեմալ փաշան արձակեցին հայերի կոտորմանն և զանգվածային տեղահանմանն ուղղված հրաման: Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան գրում էր, – «Կառավարությունը որոշում է կայացրել հայերի բնաջնջման մասին: Նրանք, ովքեր դիմադրեն այս հրահանգին` կազատվեն իրենց պաշտոնից»:
Սպանում էին առաջին հերթին մտավորականներին` քահանաներին, ուսուցիչներին, բժիշկներին, գրողներին և այլոց:

Հենց այս պատճառով ամեն տարի ապրիլի 24-ը նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր: Այս օրն աշխարհի հայությունն իր հարգանքի տուրքն է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։

Ամենակարևոր և ամենամեծ միջոցառումները տեղի են ունենում Երևանում Ծիծեռնակաբերդ բլրի վրա, որտեղ գտնվում է հայերի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (հեղինակներ` Արթուր Թարխանյան, Ս. Քալաշյան) և Ցեղասպանության թանգարանը:
Հայաստանի բնակիչները` մեծահասակները, երիտասարդներն ու երեխաները, պաշտոնյա անձինք, հայերն ու արտասահմանցիներն առավոտից մինչև ուշ գիշեր գնում են Ծիծեռնակաբերդի անմար կրակի առջև ծաղիկներ դնելու:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն այցելում են ոչ միայն ապրիլի 24-ին, այդ վայրը տարբեր երկրներից Հայաստան ժամանող պետական այրերի այցելության համար կարևոր տեղ է հանդիսանում: Պաշտոնական այցով Հայաստանն ժամանող այլ երկների նախագահներ, նախարարներ և պաշտոնյա անձինք ուղևորվում են Ծիծեռնակաբերդ և ոչ միայն այցելում են Ցեղասպանության թանգարան, գրառվում են հյուրերի գրքում, այլ նաև իրենց այցելության հետքն են թողնում Հիշատակի պուրակում` եղևնի տնկելով:

Հիշատակի պուրակում արծաթափայլ եղևնիներ են տնկել հայտնի լեհեր` Հովհաննես Պողոս II-ը, Ռադոսլավ Շիկորսկին` ԼՀ արտաքին գործերի նախարար, Բոգդան Կլիխը` ԼՀ Ազգային անվտանգության նախարար, Ալեքսանդր Կվաշնեվսկին` ԼՀ նախագահ (1995 – 2005), Լոնգին Պաստուշիակը` ԼՀ Սենատի մարշալ:

Լեհաստանի Հանրապետության Սեյմ. 2005 թ. 19 ապրիլի

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի հայ բնակչության դեմ կատարված Ցեղասպանության 90-ամյակին.

«Ժեչպոսպոլիտա Պոլսկայի Սեյմն իր հարգանքի տուրքն է մատուցում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի հայ բնակչության դեմ կատարված Ցեղասպանության զոհերին: Այդ ոճրագործությունների մասին հիշողությունը բոլոր պետությունների և բարի կամքի մարդկանց բարոյական պարտքն է» :

Memorial_trees_planted_at_the_Tsitsernakaberd

DSCN7679

DSCN7667

DSCN7661

DSCN7658

DSCN7651

Tsitsernakaberd_1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *