pol-arm-flag

«Լեհական հետքերը» 1. Ինչպե՞ս են լեհերն եկել Հայաստան

Թողարկվել է 08/03/2014

Առաջին լեհերը Հայաստան են եկել XIX-րդ դարի երկրորդ կեսին: Ծառայում էին ցարական բանակում, մասնակցում էին Ռուսաստանում, Կովկասում և Թուրքիայում ծավալվող զինվորական գործողություններին: Ամուսնանում էին տեղացի հայ` քրիստոնյա կանանց հետ:

Նրանցից շատերը 1915 թվականի եղեռնի ժամանակ Թուրքիայից գաղթել և բնակություն էին հաստատել Ռուստաստանի իշխանության տակ գտնվող Արևելյան Հայաստանում:

Երկրորդ հոսքը դա Լեհաստանից աքսորված ազգային – ազատագրական ապստամբությունների մասնակիցներն էին, մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց երկրի ազատության և անկախության համար:

1863 թ. հունվարյան ապստամբությունից հետո, Սիբիրից բացի լեհերին աքսորում էին նաև դեպի Կովկաս, մասնավորապես ապստամբների զինվորական լինելու դեպքում:

Երրորդ հոսքը դա մեր մոտ անցյալն է: 1939 – 1947 թվականները հանդիսացան մասսայական աքսորների ժամանակաշրջան` լեհերին, մասնավորապես զինվորականների Լեհաստանից աքսորում էին դեպի Սիբիր և Ղազախստան:

Այդտեղից այնուհետև լեհերի մի մասը տեղափոխվեց Հայաստան, ինչը, բացի այլ պայմաններից, պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի կլիման, վերը նշված երկրների համեմատ, ավելի մեղմ էր:

Այսպիսով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանում հայտնվեց Արևմտյան Ուկրաինայից, Լվովից, Բրեստից և Լեհաստանից աքսորված լեհերի մի մեծ խումբ:

Պատերազմի ավարտից հետո, արդյունաբերական աճի տեմպերի կայունացմանը զուգահեռ, խորհրդային երկրներից Հայաստան էին գալիս բազմաթիվ մասնագետներ, ովքեր ամուսնացած էին լեհ կանանց հետ:

Վերջին տարիների ընթացքում աշխատանքի նպատակներով Լեհաստան  մեկնած և այդտեղ ընտանիք կազմած հայերը նույնպես վերադառնում են Հայաստան: Նկատելի է նաև այն, որ վերջին մի քանի տարում լեհերն ավելի հաճախ են Հայաստանն այցելում` ուսման, գիտական նախագծերի իրականացման, աշխատանքային, կամավորական, տուրիզմի նպատակներով:

Հայաստանում չկան լեհերի բնակավայրեր: Լեհերի և լեհական ծագում ունեցող մարդկանց մեծ մասը բնակվում է Երևանում: Որոշ մասը բնակվում է Հայաստանի մյուս քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում, ինչպես նաև Աշտարակում, Արմավիրում, Աբովյանում, Հրազդանում և Էջմիածնում:

Yerevan-skyline-with-Mount-Ararat-in-the-background

Լուսանկարի աղբյուրը` http://www.alltouristattractions.org/page/462/

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *