b5ad2_swietokrzyski

Լեհաստանի լավագույն արդյունքը «Տնտեսական ազատության ինդեքս» – ի պատմության մեջ

Թողարկվել է 01/03/2014
Fot. Mariusz Cieszewski

Լուսանկարը` Մարիուշ Չիեշևսկու

Վաշինգտոնյան Heritage Foundation-ը The Wall Street Journal-ի հետ համատեղ ներկայացրել է «Տնտեսական ազատության ինդեքս-2014» – ին վերաբերող իր հերթական զեկույցը, ըստ որի 178 երկրների շարքում Լեհաստանը զբաղեցրել է 50-րդ հորիազնականը: «Տնտեսական ազատության ինդեքս» – ի ստեղծման օրից մինչ այսօր դա Լեհաստանի ամենաբարձր արդյունքն է:

100 հնարավորից Լեհաստանը հավաքել է 67 միավոր, ինչը համաշխարհային հաշվարկով միջինից (60,3) բարձր է: Լեհաստանն նախորդ տարվա համեմատությամբ 7 հորիզոնականով բարձրացել է: Ուսումնասիրվող 10 ոլորտներից 6-ում Լեհաստանը բարելավվել է իր դիրքերը, դրանցից են` բիզնես ազատությունը, իմպորտն ու առևտուրը: Եվրոպայի 43 երկրների շարքում Լեհաստանը զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը:

Վերջին 20 տարիների ընթացքում, ըստ տնտեսական ազատության ինդեքսի ցուցանիշների Լեհաստանը բարձրացել է 16 միավորով, ինչի շնորհիվ այն գտնվում է ինդեքսում լավագույն ցուցանիշներն ունեցող երկրների առաջին քսանյակում: Ըստ նախագծի հեղինակների Լեհաստանի դիրքերի բարելավվումը պայմանավորված է մի քանի ոլորտներում կատարած մի շարք բարեփոխումներով, ինչպես օրինակ` առևտրի լիբերալացում, սեփականաշնորհում, մրցակցային ցածր դրույքաչափերի ներմուծում իրավաբանական անձանց համար:

Ինդեքսում ներկայացված ցուցակում Լեհաստանը հաջորդում է Իսպանիային և նախորդում Հունգարիային: Եվրոպական երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշները ներկայացրել է Շվեյցարիան (զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը), այնուհետև Իռլանդիան (9-րդ հորիզոնական), Դանիան (10-րդ հորիզոնական): Ամենացածր տվյալները ներկայացրել է Ուկրաինան, որը գտնվում է 155-րդ հորիզոնականում: Տնտեսական ազատության աշխարհի առաջնորդներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Ավստրալիան:

«Տնտեսական ազատության ինդեքս 2014» – ի ամբողջ պատկերը կարող եք դիտել այստեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *