634039270844613315

Մեկնարկել է Մաչեյ Պլաժինսկու անվան լրագրողական մրցույթը

Թողարկվել է 27/02/2014

«2014թ-ի Մաչեյ Պլաժինսկու անվան մրցանակի» երրորդ շրջանը մեկնարկում է լեհական համայնքների (Պոլոնիայի) գործունեությունը լուսաբանող լրագրողների և ԶԼՄ-ների համար:
Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ-ի մարտի 10-ը:

Ինչպես նախորդ տարիներին` մրցանակը տրվում է 4 անվանակարգերով` Պոլոնիայի լրագրող, Պոլոնիայի հարցերը լուսաբանող ազգային և արտասահմանյան լրագրող, ինչպես և Պոլոնիայի լրատվամիջոցների խմբագիր:

Լրագրության 3 անվանակարգերի յուրաքանչյուրի մրցանակն արձանիկ է և 10 000$ դրամական պարգև, իսկ Պոլոնիայի լրատվամիջոցների խմբագրին կշնորհվի արձանիկ:

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողներին ընտրում է միջազգային հարցերով զբաղվող լրագրողներից, Մաչեյ Պլաժինսկու ընտանիքի անդամից, ԼՀ Սենատի մարշալից և Էմիգրացիայի թանգարանի ներկայացուցչից կազմված ժյուրին:

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն առցանց մինչև 2014թ-ի մարտի 10-ը:

Հավելյալ տեղեկություններ պայմանների և մրցանակի վերաբերյալ, ինչպես նաև դիմում-հայտը կարելի է գտնել կայքէջում` www.nagrodaplazynskiego.pl:

Մրցանակները կշնորհվեն Գդինիա քաղաքում 2014թ-ի ապրիլի 12-ին:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *