IMG_8439

«Ադամ Միցկևիչի անվ. լեհերենի և լեհական մշակույթի կենտրոնին» սարքավորումների հանձման արարողություն

Թողարկվել է 27/02/2014

Ս.թ. փետրվարի 24-ին` Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում բացված «Ադամ Միցկևիչի անվ. լեհերենի և լեհական մշակույթի կենտրոնին» սարքավորումների հանձմանը նվիրված արարողության շրջանակներում ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպեց համալսարականների և Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրի մասնակիցների հետ հանդիպում:

Հանդիպումը նպատակ ուներ բացահայտելու երկու մշակույթները միավորող հատկանիշները, ընդգծելու նրանց միջև եղած տարբերություններն ու նմանություները հայ ուսանողների աչքերով, ովքեր ուսանել և ապրել են Լեհաստանում: «Սաթե երկիր` այսինքն Լեհաստանն իմ աչքերով» խորագիրը կրող հանդիպմանը ծրագրի մասնակիցները ունկնդիրներին ներկայացրեցին Լեհաստանի վերաբերյալ մանրամասներ, պատմեցին իրենց տպավորությունների և արկածների մասին, ինչպես նաև վերահաստատեցին այն խորը համոզմունքը, որ երկիրն անհրաժեշտ է ճանաչել ներսից:

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրողների կողմից նկարահանված «Լեհաստանով մեկ` վարգով» համառոտ ռեպորտաժի ցուցադրումն առիթ դարձավ մասնակիցների բուռն քննարկման: Կրթաթոշակի մասնակից Արման Բեգոյանը իր տպավորիչ ելույթում անդրադարձավ տեսանյությում ներկայացված դրվագներին, զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և Լեհաստանի քաղաքական և տնտեսական կյանքի իրողությունների միջև, ինչպես նաև խրախուսեց մասնակիցներին ուսումնասիրել լեհերենն ու լեհական մշակույթը: Աննա Նալբանդյանը, Անահիտ Մանուկյանը և Արուսյակ Ջուլհակյանը արտահայտեցին այն կարծիքը, որ կրթաթոշակը ծառայել է ոչ միայն կրթությանը, այլև շոշափելի է դարձրել եվրոպական ապրելակերպը: Ժամանակի սղությունը միայն պատճառ էր ստիպելու մասնակիցներին եզրափակել իրենց ելույթները:

Այսուհետ, հայ ուսանողները կշարունակեն լեհերենի և Լեհաստանի մասին ուսումնասիրությունները կատարել լեհական մշակույթի գոհարներով և ժառանգությամբ շրջապատված:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *