phpThumb_generated_thumbnailjpg

“Stypendia Wschodnie” կրթաթոշակային ծրագրի 14-րդ մրցույթ

Թողարկվել է 25/02/2014

Վարշավայի Համալսարանի Արևելաեվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնը հայտարարում է հերթական ամենամյա մրցույթն Արևելյան Եվրոպայի, Բալկանների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասնակիցների համար:

25 մասնակիցներին շնորհվող կրթաթոշակները նախատեսված են  “Վարշավայի Համալսարանի Արևելյան Ուսմունքների” 2-ամյա մագիստրական կրթական դասընթացին մասնակցելու համար:
Դասընթացը կանցկացվի 1/X.2014 մինչև 30/VI.2016:

Դասընթացի ծրագիրն ընդգրկում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, հետկոմունիստական երկրների ժամանակակից պատմության հարցերը, անդրադառնում է պատմությանը, էթնիկ և քաղաքակագիտական խնդիրներին, ինչպես նաև ընդգրկում է արվեստի պատմության, գրականության, մշակույթի, սոցիոլոգիայի, աշխարհագրության, ժողովրդագրության, իրավագիտության, տնտեսագիտության ոլորտերը:
Ծրագիրը նախատեսում է նաև մեկ օտար լեզվի ուսուցում:

Ուսուցումն անցկացվում է վեց ուղղություններով`

1) Արևելյան Եվրոպա

2) Կենտրոնական Եվրոպա,

3) Բալկաններ

4) Ռուսաստան

5) Կովկաս

6) Կենտրոնական Ասիա

Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2014 մարտի 15-ը հետևյալ հասցեով  stypendia.studium@uw.edu.pl.

Մանրամասն տեղեկություններին (անգլերեն) կարող եք ծանոթանալ այստեղ, ինչպես նաև այցելելով ծրագրի ինտերնետային կայքը` www.studium.uw.edu.pl

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *