skubiszewski

Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան կրթաթոշակ և դրամաշնորհային ծրագիր 2014/2015 ուսումնական տարում

Թողարկվել է 25/02/2014

Կրթաթոշակային այս ծրագիրը նպատակաուղղված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալկանների, Բալթյան երկրների, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների թեկնածուներին:

Կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում 2014/2015 ուսումնական տարում իրավագիտության, քաղաքական գիտությունների և ժամանակակից պատմության ոլորտներում մեկամյա անհատական գիտական հետազոտություններ կատարել Վարշավայի Համալսարանում (կամ Լեհաստանի համապատասխան կրթօջախներից մեկում) :

Կրթաթոշակի նպատակն է ժողովրդավարության, օրենքի գերակայության, երկրի ներսում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանության տարածումը:

Կրթաթոշակը նախատեսված է բարձրագույն կրթությունն ավարտած և թեկնածուական պաշտպանած (կամ գիտական նվաճումներ, հասարակական, մասնավորապես ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում մեծ ձեռքբերումներ ունեցող) անձանց համար:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2014 թ-ի ապրիլի 7-ը

Մանրամասն տեղեկությունները (անգլերեն) կարող եք գտնել այստեղ:

Թեկնածուների ընտրությունը կատարվելու է Հիմնադրամի Ղեկավարության և Ծրագրի Խորհրդի համատեղ որոշման արդյունքում: Որակավորման գործընթացը կավարտվի 2014 թ-ի մայիսի 31-ին:

Կշիշտով Սկուբիշևսկու Հիմնադրամի Նախագահ
Պիոտր Սկուբիշևսկի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *