Logo-Studium-Europy-Wschodniej

ԼՀ Կառավարության կրթաթոշակային ծրագիրը երիտասարդ գիտնականների համար 2014/2015 ուսումնական տարում

Թողարկվել է 24/02/2014

«ԼՀ Կառավարության երիտասարդ գիտնականների համար կրթաթոշակային ծրագիրը »  գործում է 2003թ-ից և նպատակաուղղված է Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ղասախստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի, Ադրբեջանի և Վրաստանի թեկնածուներին:

Նախապատվություն է տրվում այն դիմորդներին, ովքեր կհաստատեն իրենց գիտական ձեռքբերումները կամ կազմակերպչական հմտությունները, որոնց մինչ այժմ իրենց երկրում ծավալած գործունեությունը ամենալայն հնարավորությունը կտա կիրառելու գիտական և հասարակական կյանքի զանազան բնագավառներում Լեհաստանում ձեռք բերած մասնագիտությունը:

Ուսումը (վերապատրաստումը) սկսվելու է 2014թ-ի հոկտեմերի 1-ից և ավարտվելու 2015թ-ի հունիսի 30-ին:

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թ-ի մարտի 1-ը:

Մանրամասն տեղեկությունները (անգլերեն) հետևյալ հղմամբ

Փաստաթղթերի ամբողջական փաթեթը հարկավոր է ուղարկել փոստով կամ անձամբ հանձնել (ծրարի վրա գրելով «Երիտասարդ գիտնականների համար կրթաթոշակային ծրագիր») Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթը (ցանկալի է JPG ֆորմատով) անհրաժեշտ է ուղարկել նաև էլ-փոստով հետևյալ հասցեին` stypendia.studium@uw.edu.pl.

Լեհաստանի Հանրապետության հյուպատոսական բաժինն արտոնագրեր է տրամադրելու մինչև 2014թ-ի  հուլիսի 31-ը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *